Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հերթական խայտառակությունը

Հերթական խայտառակությունը
04.09.2023 | 21:49

Մի կերպ ինձ ստիպելով կարդացի, վարչապետ կոչեցյալի տված հարցազրույցը իտալական La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյմանին։ Կարդում ես լրագրողի տված հարցերն ու վարչապետ կոչեցյալի կողմից դրանց տված պատասխաններն ու ապշում։ Տպավորություն է ստեղծվում, որ կարծես հայաստանցի լրագրողը, արցախահայության ճակատագրով անհանգստացած, սուր հարցեր է տալիս Ադրբեջանի նախագահին։ Զարմանալ կարելի է, որ օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան՝ Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Պատկերացրեք, թե ինչպես են արհարմարհելու հայ ժողովրդին այն հարյուր հազարավոր իտալացիները, որոնք կկարդան այդ հարցազրույցը, հատկապես , որ վստահ են, որ Հայաստանում, խայտառակ պարտությունից հետո, իբր հայ ժողովուրդը նորից ընտրել է այդ արարածին։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 4316

Մեկնաբանություններ